Երգչուհի Անուշ Ավագյանը իր առաջին տեսահոլովակն է ներկայացրել հանդիսատեսին: Տեսահոլովակը նկարահանվել է հին ու սիրված հայկական երգերի շարանի հիման վրա:

Երգչուհին նշել է, որ այս ոճի մեջ կլինի ևս երեք տեսահոլովակ, որից հետո կներկայանա գլխավոր աշխատանքով, որի վրա դեռ աշխատում են:

Անուշ Ավագյանը այս պահին աշխատում է պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանի հետ: 

Անդրադառնալով տեսահոլովակին՝ երգչուհին նշել է, որ հին ու սիրված երգը նորովի են ներկայացրել, սակայն պահպանել են գործիքավորման հին տարբերակը:

Տեսահոլովակը նկարահանվել է Ռուսաստանում, քանի որ հիմնական երաժշտախումբը այնտեղ է գտնվել:

Տեսահալովակի պրեմիերայից հետո երգչուհին մեծ թվով արձագանքներ է ստացել: