Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները ցույց է տվել՝ ինչպես է ծննդյան օրը նախօրոք շնորհավորել սիրելին։ Մոդելը կարճ հոլովակը հրապարակել է Instagram-յան էջում։  

Իրապատում շոուի աստղը երկրպագուների հետ կիսվել է սրտառուչ պահով։ Տեսանյութում պատկերված է նաեւ երիտասարդ ծնողների փոքրի դուստրը՝ 1,5-ամյա Սթորմին։ Փոքրիկն ուրախությամբ խաղում է ծաղիկների հետ։

Հոլովակում Ջենները ցուցադրել է նաեւ սիրելիի՝ աղմկոտ երեկուկույթի ակնարկով բացիկը։ «Շնորհավոր ծնունդդ։ Ամեն ինչ նոր է սկսվում։ Սիրում եմ քեզ»,- հավաստիացրել էր Թրեւիսը։ Հոլովակի մեկնաբանություններում երկրպագուները հիացմունք են արտահայտել աստղի ընկերոջ այդ ժեստի առնչությամբ։

Кайли Дженнер

 

«Այս տղամարդը հաստատես սիրում է քեզ», «Փոքրիկ Սթորմին վայելում է պահը», «Սկսում եմ սթրես ապրել՝ մտածելով այն մասին, թե ով է ստիպված լինելու հավաքել այս ամենը»,- մեկնաբանել են նրանք։