Ծնվել է երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրը։ Հայտնի է՝ ինչ անուն են երիտասարդ ծնողներն ընտրել փոքրիկի համար։

Սիրված երգչուհին ընտանիքի համալրման մասին հայտնել է Insragram-յան էջում արված գրառմամբ։ Նա ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որի մեկնաբանություններում գրել է. «Բարի գալուստ աշխարհ, մեր հրաշք Միլա»։

 

Երգչուհու հղիության մասին հայտնի էր դարձել հունվարին։ Հմայիչ երգչուհին այդ ընթացքում շարունակում էր երկրպագուներին ուրախացնել ջերմ լուսանկարներով։