Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում մահացել են քիքբոքսինգի աշխարհի գործող չեմպիոն Ֆաթիմա Ժագուպովան և փոխչեմպիոն Էլինա Գիսմեևան:

Ինչպես տեղեկացնում է kubnews-ը, մարզուհիները ջրահեղձ են եղել Սև ծովում մոլեգնող փոթորիկի ժամանակ լողալիս: Նրանք հանգստանալիս են եղել քաղաքի լողափերից մեկում:

Նշվում է, որ նրանցից մեկը 1986-ին ծնված, Մոսկվայի բնակչուհի Ֆաթիման է եղել, մյուսը Մուրմանսկում բնակվող, 1992-ին ծնված Էլինան: Նրանցից մեկը ցատկել է ջուրը և միանգամից սկսել խեղդվել: Տեսնելով դա՝ ընկերուհին փորձել է մոտենալ նրան օգնելու, սակայն նույնպես խեղդվել է:

Փրկարարներին չի հաջողվել միանգամից դուրս բերել նրանց մարմինները վատ եղանակային պայմանների պատճառով: Նշվում է, որ նրանցից մեկին արդեն հաջողվել է դուրս բերել ջրից:

Նշենք, որ Սև և Ազովի ծովերում փոթորկի նախազգուշացում է տրվել նախօրեին, որոշ հատվածներում ափին մոտենալն արգելված է:

armdaily.am