Հնդկաստանի 22-ամյա բնակչուհին հայտնվել է հիվանդանոցում որովայնում ուժեղ ցավերով։ Բուժզննումը ցույց է տվել, որ կնոջ ստամոքսում մեծ քանակով զարդեղեն կա։
Կնոջը վիրահատել են եւ նրա ստամոքսից 1,6 կիլոգրամ թանկարժեք զարդեր են հանել՝ 69 վզնոց, 80 ականջօղ, 46 մետաղադրամ, 11 քթի զարդ, 5 թեւնոց, ժամացույց։ Զարդերը եղել են ընդհանուր 53 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ։
22-ամյա Ռունի Խաթունի հարազատները պատմել են, որ որոշ ժամանակ առաջ նկատել են, որ զարդեղենը սկսել է անհետանալ։ Երբ աղջկան հարցրել են զարդերի մասին, նա սկսել է լաց լինել։
Վիրահատությունից հետո կնոջ հետ սկսել է աշխատել հոգեբույժը։