Թաիլանդի թագավոր Ռամա X Մահա Վաջիրալոնգկորնը, որ այս տարվա մայիսին՝ իր թագադրությունից առաջ, անսպասելիորեն ամուսնանացել էր գեներալ և բորտուղեկցորդուհի Սութիդա Թիջայի հետ, թագավորական հարճի տիտղոս է շնորհել իր սիրուհուն՝ բանակի 34-ամյա բուժքույր Սինենատ Վոնգվաջիրապակդիին: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել թագուհի Սութիդայի ներկայությամբ, որը նախկինում կրում էր տիտղոսը, որն այժմ ժառանգել է Վոնգվաջիրապակդին:
Ըստ Daily Mail-ի՝ արարողության ժամանակ Սինենատը, ինչպես նախկինում Սութիդան, ստիպված էր պառկել հատակին: Թաիլանդում թագավորը համարվում է աստվածակերպ գործիչ, ուստի նա պետք է պաշտոնական իրադարձությունների ժամանակ նստի իր հպատակներից բարձր: Միջոցառումը համընկել է միապետի 67-ամյակին: