Բարսելոնան Իսպանիայի շատ գեղեցիկ քաղաքներից մեկն է, և ընդամենը մի քանի օրում այցելել քաղաքի տեսարժան վայրերը` ակումբներ, թանգարաններ, անհնար է: Նրանք, ովքեր պատրաստվում են ամառային հանգիստն անցկացնել հենց Բարսելոնայում, անհրաժեշտ է այցելել մշակութային ու շատ գեղեցիկ քաղաքի թոփ 5 տեսարժան հետևյալ վայրերը:
Ձեր առաջին այցելության վայրը պետք է լինի «Սագրադա Ֆամիլիա» տաճարը, Անտոնիո Գաուդիի հրաշք ստեղծագործությունը տեսնելը: Իր կյանքում մեծ քանդակագործն այդպես էլ չկարողացավ տեսնել այդ ստեղծագործությունը և դրա շինարարությունն այժմ էլ շարունակվում է և խոստանում են ավարտել 2026 թվականին:
Հաջորդը Բարսելոնայի հանրահայտ Գուել այգին է, որը նույնպես Գաուդիի ստեղծագործությունն է: Այգին լի է անհավանական գեղեցիկ ստեղծագործություններով: Այստեղ է նաև տունը, որտեղ ապրել է Գաուդին:
Իսպանական մյուս ստեղծագործությունը, որ արժե տեսնել Բարսելոնայում Մոնժուիկ մոգական շատրվանն է, որը նաև անվանում են երգող շատրվաններ, որոնք ջրի պարով ու երաժշտությամբ ցուցադրում է անհավանական շոու:
Մեկ այլ գեղեցիկ տեսարան է բացվում Բարսելոնայի ակվարիում այցելելիս, որը Եվրոպայի ամենամեծ ակվարիումներից մեկն է: Այս ակվարիումում կան աշխարհի տարբեր վայրերից բերված 450 տեսակի ձկների 11 հազար օրինակներ: Ակվարիումի մեջ թունելի երկարությունը 80 մետր է, որտեղով քայլելիս թվում է, թե ձկների հետ անմիջական կապի մեջ եք: