Կահիրե, Մեքսիկա և Անթալիա քաղաքները մեկօրյա այցելությունների համար լավագույնն են համարվել, հաղորդում է «Ռոմբոն»:
Ռեյտինգը հաշվի է առել բնակարանների, սննդի, տրանսպորտի և ժամանցի արժեքը' ներառյալ էքսկուրսիաներն ու թանգարաններում մուտքի տոմսերը:
Առաջին տեղը զբաղեցրել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն: 24-ժամյա այցելության համար նշված բոլոր ծախսերը կարող են տեղավորվել 48 եվրոյի մեջ: Երկրորդ տեղը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն է: Այնտեղ կարելի է հանգստանալ մեկ օր՝ ծախսելով 72 եվրո:
Առաջատարների եռյակը փակում է թուրքական Անթալիա առողջարանային քաղաքը, որտեղ զբոսաշրջիկների ստանդարտ ծախսերը մեկօրյա հանգստի համար կազմում է 75 եվրո:
Բուենոս Այրեսը և Մումբայն ընդգրկվել են լավագույն տասնյակում, իսկ 20 ամենաբյուջետային քաղաքների մեջ են Ռիգան, Պակիստանը, Մոսկվան, Դուբրովնիկն ու Վալենսիան: