Սաուդյան Արաբիայի իշխանությունները փոփոխություններ են մտցրել թագավորության մի շարք օրենքներում, որոնց շնորհիվ կինը կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ արտասահման մեկնելու համար, ինչպես նաև խնամակալ դառնալ դեռահասների համար: Այդ մասին հայտնել է սաուդյան «Օքազ» թերթը:
Օրենքի նոր ձևակերպման համաձայն՝ այժմ 21 տարին լրացած կինը «կարող է ինքնուրույն ստանալ անձնագիր առանց խնամակալի պատադիր համաձայնության, ինչպես դա եղել է նախկինում»: Մինչ այդ կանայք ստիպված էին ստանալու արական սեռի խնամակալների թույլտվությունն արտասահման ուղևորությունների համար: Խնամակալի դերում կարող էր հանդես գալ սաուդցի հպատակուհու ամուսինը, հայրը կամ եղբայրը:
Բացի դրանից, կինն իրավունք է ստացել տղամարդկանց օրինակով խնամակալ լինելու անչափահաս երեխաների համար, նորածիններին գրանցելու պետական մարմիններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: