04:21
8 հազար դոլար՝ հաճույքի համար. սեքս ռոբոտներ (տեսանյութ)

Սեքս ռոբոտների նկատմամբ սերը էժան հաճույքներից չէ: Պարզվում  է ռոբոտացված սիրո քրմուհու միայն գլուխն արժե 7999 դոլար: Արտադրողները նշում են, որ գլուխը կարելի է որպես առանձին արտադրանք օգտագործել կամ RealDoll սիլիկոնե կորպուսի հետ միասին, որը գնորդները կարող են կարգավորել՝ ելնելով իրենց նախընտրություններից:

 

Mirror-ը հաղորդում է, որ 350 Realbotix սիլիկոնե կուրտիզանուհիների խմբաքանակը, որոնք ավելի շատ հայտնի են որպես Harmony, արդեն առաքվել է աշխարհի տարբեր մասերում գտնվող հաճախորդներին: Harmony-ն արտադրում են Կալիֆոռնիայում, 2016 թվականից: Սեքս ռոբոտը կարող է անեկդոտներ պատմել, անվայելուչ արտահայտվել, տնքալ, ինչպես նաև սեքսի ժամանակ փոխել դեմքի արտահայտությունը:

 

Սակայն, ըստ մշակողների, սա դեռ ամենը չէ. նոր, կատարելագործված տարբերակում սենսորներ կօգտագործվեն, աքսելերոմետրեր, ներքին տաքացուցիչներ, աչքերի միկրոտեսախցիկներ: Բացի այդ նախատեսվում է հեռակառավարման Teledildonics տեխնոլոգիա ներդնել:

 

Այս ամենն ըստ մասնագետի, կօգնի սեքս ռոբոտներին ավելի լավ արձագանքել հաճախորդին: Harmony սեքս ռոբոտն աշխատում է Bluetooth-ի և  Wi-Fi-ի միջոցով միանալով Harmony AI անվանումով արհեստական ինտելեկտով Android հավելվածին: Harmony AI հավելվածը սմարթֆոնի վրա բեռնել կարող է յուրաքանչյուրը:

 

Harmony AI-ն ուսումնասիրում է հաճախորդի տրամադրությունները, նախընտրությունները և վարքի մոդելները՝ ստիպելով սեքս ռոբոտին անհրաժեշտ ձևով արձագանքել՝ մտերմության պատրանքի ստեղծման համար:

 

Հենց հավելվածն է վերահսկում Harmony-ի միմիկան, նրա բառապաշարը և հաճախորդի հետ երկխոսությունը: Սեքս ռոբոտը կարողանում է խոսել Bluetooth հատուկ դինամիկի միջոցով, որն ամրացվում է նրա գլխին:

med.news.am

Առաջարկում ենք նաև
Լրահոս