Ամերիկացի գիտնականները ուսումնասիրություններ են անցկացրել հինգ տարի շարունակ, պարզելու համար, թե որ տարիքում է, որ սեքսուալ հարաբերությունները մարդկանց համար դառնում են վնասակար։ Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, հետազոտություններին մասնակցել է 57-85 տարեկան մոտ 2200 մարդ։
Պարզվել է, որ սեքսը տղամարդկանց համար վտանգավոր է կամ առնվազն վնասակար 60 տարեկանից հետո, քանի որ վնասում է սիրտն ու մեծացնում սիրտ-անոթային տարբեր հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը։
Որքան էլ զարմանալի է, սակայն կանանց մոտ ճիշտ հակառակ վիճակն է։ 60 տարեկանից հետո սեքսը 45 տոկոսով նվազեցնում է կանանց մոտ ինֆարկտի հավանականությունը եւ բարերար ազդեցություն գործում նրանց սիրտ-անոթային համակարգի վրա։