- RT ու Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արդեն մի քանի օր է զվարճացնում է Instagram–ի իր բաժանորդներին Կուբանում արված զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով։ Նա իր ամուսնու' Տիգրան Քեոսայանի հետ այնտեղ է անցկացնում իր հանգիստը։
Նա հերթական բարի լուսանկարն է հրապարակել ու հետաքրքիր գրառում է արել։
Խիստ զբաղված Սիմոնյանը որոշել է բացահայտել, թե ինչպես է ամեն ինչ հասցնում։
Իսկ գաղտնիքը հետևյալն է. նա չի հրաժարվել է մի շարք քայլերից, որոնք ժամանակակից քաղաքների բնակչուհիների համար «must do» ցուցակում են։
Մարգարիտան երբեք կոսմետոլոգի մոտ չի հաճախում։
- Ժամանակ խնայող կետ մյուս քայլը. նա անտարբեր է նորաձևության ու նոր թրենդների հանդեպ։
- «15 տարի է նույն շորերն եմ հանգում ու ԱՏՈՒՄ եմ ֆոտոսեսիաները»։
- Ժամանակ տնտեսելու հարցում օգնում է ֆիթնես կենտրոն չհաճախելը։ Թեև լրագրողը խոստովանում է, որ այստեղ հպարտանալու բան չկա, բայց նշում է, որ տնային վազվզոցը լրիվ լրացնում է բացը։
- Չորրորդը. Սիմոնյանն ու ամուսինը չեն սիրում տարբեր միջոցառումներ այցելել ու նախընտրում են ընկերների ու մտերիմների հետ հանդիպել տանը։
- Մարգարիտա Սիմոնյանը նաև շատ ժամանակ է խնայել` հրաժարվելով «Գահերի խաղը» սերիալը դիտելուց։
- Ասում է, որ տասը րոպե է դիմացել, քանի որ ֆիզիկապես չի կարողանում տանել բռնության տեսարանները, նույնիսկ երբ հղի չէ։
Արդյո՞ք այդ ամենը լավ թե վատ, Սիմոնյանն անպատասխան է թողնում։