Պարզվել է, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, քաղաքի կենտրոնում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ունի էլիտար անշարժ գույք։ Ըստ Baza «Տելեգրամ» ալիքի տվյալների, բրիտանական թագուհուն պատկանում է 4 բնակարան 1-ին Օբիդենսկի նրբանցքի թիվ 10 էլիտար բազմաբնակարանում։
«Ռոսռեեստրի» փաստաթղթերում այդ գույքի սեփականատեր որպես նշված է «Նորին Մեծություն թագուհին, որ իշխում է Կանադայում»։ Եվս երեք բնակարան էլ գնվել են 2002 թվականին, «ПКФ Фронт» ընկերության կողմից, մեկն էլ՝ 2003 թվականին՝ գործարար Անդրեյ Ռոկեցկու կողմից։
Թագուհու բնակարանները գտնվում են առաջին, երկրորդ եւ չորրորդ հարկերում։ Ընդհանուր բնակմակերեսը կազմում է 839 քառ․ մետր, ընդհանուր կադաստրային արժեքը՝ 540 միլիոն ռուբլի։
Մոսկվայում Կանադայի դեսպանատունը հայտարարել է, որ պաշտոնապես Եղիսաբեթ թագուհին հանդիսանում է Կանադա պետության գլուխը եւ սեփականությունը գրանցված է նրա անունով, սակայն բնակարանները պատկանում են կանադական կառավարությանը։
Ամենայն հավանականությամբ այդ բնակարաններում ապրում են Ռուսաստանում հավատարմագրված կանադական դեսպանատան դիվանագետները։ Դեսպանատնից նաեւ ասել են, որ թագուհին երբեք չի եղել այդ բնակարաններում։