ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր հագուստ է ընտրել։
Պատգամավորը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Իսպանիայում՝ Սագրադա Ֆամիլիա հայտնի տաճարի ֆոնին։ Նաիրա Զոհրաբյանը սպիտակ, երկար զգեստ է ընտրել, որը համադրել է վարդագույն քողի հետ։ Կերպարն ամբողջացրել են արտահայտիչ շպարը եւ աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղեր։ «Ֆանտաստիկ-ֆանտաստիկ Անտոնիո Գաուդին. Sagrada Familia»,- այս գրառմամբ է ուղեկցվում Facebook-յան էջում հրապարակված լուսանկարը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Նաիրա Զոհրաբյանն էլեգանտ սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին ականջօղերը եւ արտահայտիչ դիմահարդարումը։