Ռուսական լրատվամիջոցները սոցցանցում գտել են մայրաքաղաքային ոստիկանության աշխատակցուհուն, որը հերթապահելիս է եղել Մոսկվայի կենտրոնում` հուլիսի 27-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, Telegram-ալիքներից մեկն առաջարկել է գտնել «խիստ համազգեստով այդ հրեշտակին», որից հետո ցուցարարների կեսը ոգևորությամբ «կգնա նրա մոտ մեղքը խոստովանելու»:
Ինչպես պարզել է ալիքի լրագրողներից մեկը, ոստիկան աղջկա անունը Եկատերինա է: Լրագրողն իրավապահ մարմնի աշխատակցի ազգանունը չի հայտնել և ոչ էլ նրա սոցցանցի էջերի հղումն է տվել: Նա միայն մի քանի լուսանկար է ընտրել սոցցանցից և հրապարակել:
Смотреть другие твиты тройной одеколон