Ավստրալացի տնային տնտեսուհին այգուց զարհուրելի մի իր է փորել հանել և Facebook-ի օգտատերերին հարցրել, թե ինչ անի: «Բայց հետո ես գլխի ընկա, որ զանգահարեմ նախկին սեփականատերերին և պարզեմ, թե ինչն ինչոց է»։
Ավստրալացի Քերի Մորանը ահաբեկված էր Մելբուռն նահանգի իր նոր տան բակում հայտնաբերած գտածոյով, ուր վերջերս էր տեղափոխվել: Աղջիկը ետնաբակում փորել-հանել էր մի սափոր, որի վրա փոքրիկ դագաղ էր կպցրած: Սարսափելի նկարները տեղադրվել են ֆեյսբուքում:
«Դա բավական մեծ և ծանր է, ես չգիտեմ, թե դա ինչ է, բայց դստերս դա դուր չի գալիս»:
Սոցցանցի օգտատերերը խորհուրդ են տվել Քերիին ազատվել դրանից («շառից-փորձանքից հեռու»), իսկ ոմանք նույնիսկ խորհուրդ են տվել օգտվել էկզորցիստի ծառայություններից: Բայց աղջիկն իրեն հավաքել է և դիմել տան նախկին սեփականատերերին։ Պարզվել է՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից:
«Նախորդ սեփականատերն ասաց, որ որդին դպրոցում կավե անոթներ էր ծեփում և իր ստեղծագործությունները տուն բերում։ Իսկ նա էլ թաղում էր դրանք պարտեզում: Գաղտնիքը լուծված է»: