Ֆրանսիացի մաթեմաթիկոս, մեխանիկ, ֆիզիկոս և 17-րդ դարի փիլիսփա Բլեզ Պասկալը փաստորեն տաղանդավոր է եղել նաև հոգեբանական գիտությունների ոլորտում։ Խնդիրն այն է, որ նա ուրիշի կարծիքը փոխելու շատ արդյունավետ միջոց է հայտնաբերել։ Նա իր բացահայտումը 300 տարի ավելի շուտ է արել, քան ժամանակակից հետազոտողները կսկսեին ուսումնասիրել այս թեման։

Ահա թե ինչ է գրում Պասկալը.

«Երբ մենք ցանկանում ենք որևէ մեկին համոզել՝ ապացուցելով, որ նա խորապես սխալվել է, ապա պետք է որոշակի մարտավարության հետևենք։ Կարևոր է հասկանալ, թե ինչ անկյան տակ է դիտարկում քննարկվող հարցը տվյալ անձնավորությունը։ Կարևոր է ընդունել, որ եթե իրերին նայենք տվյալ մարդու տեսակետից, ապա նա բնականաբար ճշմարտացի կլինի։ Մարդը մեր խոսքերից բավարարված կզագ իրեն, քանի որ ոչ ոք չի սիրում սխալվել։ Միևնույն ժամանակ նա ընդունում է, որ հարցը չի ուսումնասիրել բոլոր կողմերից և սկսում է մտածել դրա շուրջ։ Այսինքն մենք հասնում ենք այն բանին, որ ոչ ոք չի նեղանում. Քանի որ աշխարհում ոչ ոք չի կարող տեսնել հնարավոր բոլոր կողմերը։ Իսկ այն, որ նա իր տեսակետից ճշմարիտ է, բացահայտ ճշմարտություն է»։

 «Որպես կանոն, մարդկանց ավելի հեշտ է համոզել այն փաստերից ելնելով, որոնց իրենք են հանգել, քան սեփական մտքերով»։

Պարզ ասած, Պասկալն առաջարկում էր, ինչ-որ մեկի հետ չհամաձայնվելուց առաջ ցույց տալ, թե ինչում են նրանք ճիշտ։ Իսկ որպեսզի նրանք փոխեն իրենց կարծիքը՝ նրանց պետք է հանգեցնել դրան։ Կարևոր է դա անել այնպես, որ նրանք կարծեն, որ ինքնուրույն են եկել այդ մտքին (ձեր մտքին)։

Թեքսասի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Արթուր Մարկմանը համաձայն է Պասկալի հետ, նա բացատրում է.

 «Այսպես, ինչ-որ մեկին մտափոխելուց առաջ, առաջին հերթին պետք է նրան համոզել, որ ինքը.... միանգամայն ճիշտ է։ Այս քայլով դուք կհանգստացնեք նրան և կզրկեք ցանկացած փատի հակադրվելու հնարավորությունից։ Որովհետև, եթե ես միանգամից սկսեմ համոզել, որ դուք սխալ եք, ապա ձեր առաջին պատասխանը կլինի. «Ես չեմ ցանկանում և չեմ համագործակցի այս մարդու հետ»։ Իսկ եթե ես իմ խոսքը սկսեմ հետևյալ բառերով. «Համաձայն եմ ձեր նկատառումները շատ արժեքավոր են և տրամաբանական։ Կարծում եմ դրանց հետ հնարավոր չէ չհամաձայնվել», ապա հակառակ կողմին ազդանշան կուղարկեմ, որ ինձ հետ կարելի է համագործակցել։ Եվ միայն սրանից հետ դուք կարող եք հայտնել ձեր ենթադրությունները, որոնք ամենայն հավանականությամբ կդառնան «ձեր ընդհանուրը»»։

Մարկմանը ընդգծում է, զրուցակիցը պետք է համոզված լինի, որ իրեն ոչ ոք չի ստիպել, որպեսզի ինքը փոխի իր կարծիքը։

Եթե դուք ունեք որևէ գաղափար, որին ինքներդ եք հանգել և հպարտանում եք դրանով, ապա այն փոխել ընդհանրապես չեք ցանակա։ Շատ քչերը կարող են ասել. «Ես կփոխեմ իմ կարծիքը՝ հիմնվելով ձեր հեղինակության վրա»։

Այլ կերպ ասած, եթե ցանկանում եք ինչ-որ մեկի կարծիքը փոխել, ապա օգտվեք գաղտնիքով, որը հայտնագործվել է 350 տարի առաջ՝ հանճարեղ գիտնական և հնարավոր է նաև առաջին հոգեբաններից մեկի՝ Բլեզ Պասկալի կողմից։