Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է շուկա թողարկել իր նորագույն ծալովի Galaxy Fold սմարթֆոնը: Այս մասին նշվում է հինգշաբթի ընկերության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ սմարթֆոնի թողարկումը հետաձգվել էր բազմաթիվ թերությունների բողոքոների պատճառով: Լրագրողները, որոնք դեռեւս ապրիլին ստացել էին Galaxy Fold-ը հոդված գրելու համար, հայտնել էին մի շարք խնդիրների մասին: Այնուհետեւ Samsung-ում հայտնել էր, որ խնդիրներ առաջացել են սարքը ծալելու ժամանակ դիսփլեյի վերեւում եւ ներքեւում:
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունն այդ ժամանակվանից մոդելի ուղղությամբ մի շարք բարելավումներ է կատարել:
«Samsung-ին ժամանակ է պետք եղել արտադրանքի դիզայնի լիարժեք գնահատման, անհրաժեշտ բարելավումներ կատարելու եւ մանրակրկիտ թեստեր անցկացնելու եւ փոփոխությունները հաստատելու համար», - ասել են կորպորացիայում: Մասնավորապես, ինժեներները սարքի ծալման տեղում ուժեղացրել են էկրանի պաշտպանությունը:
Samsung-ում ընդգծել են, որ ընկերությունը ներկայումս վերջին թեստերն է անցկացնում: Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Galaxy Fold-ը արդեն սեպտեմբերին հասանելի կլինի մի շարք երկրներում:
Թե որ շուկաներում նորույթն առաջինը կհայտնվի ընկերությունը խոստանում է հայտնել հաղորդագրության ամսաթվից առաջ: