րգչուհի Լեդի Գագայի մայրը՝ Սինտիա Ջերմանոտան մեկնաբանել է մոդել Իրինա Շեյքի և դերասան Բրեդլի Կուպերի բաժանումը։
Նշվում է, որ լրագրողները նրան սպասել են գեղեցկության սրահի մոտ, որտեղ նա աշխատում է։
Սրահի աշխատակիցներից մեկը հարցրել է կնոջը, թե ինչ է նա մտածում Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի բաժանվելու մասին։
Որոշ ժամանակ անց լրագրողը sms հաղորդագրություն է ստացել, որում եղել է հարցի պատասխանը։
«Նա հոգոց հանելով պատասխանել է՝ ամեն ինչում միշտ տղամարդիկ են մեղավոր»,-ասել է գեղեցկության սրահի վարպետներից մեկը։