Սուպերմոդել, երիտասարդ մայրիկ Իրինա Շեյքը վերջին ամսում հասցրել է մի քանի անգամ դուրս գալ պոդիում եւ լուսանկարվել մի շարք ամսագրերի համար։ Բացի հագեցած աշխատանքային գրաֆիկից, որը գրանցված է րոպեներով, մոդելը հասցնում է ժամանակ անցկացնել 2 տարեկան դստեր՝ Լեայի հետ, ով իրական գեղեցկուհի է։
Իրինա Շեյքը հանդես է եկել նոր, սադրիչ ֆոտոշաքով։ Սուպերմոդելը զարդարել է իսպանական Vogue-ի շապիկը, ինչի մասին հայտնել է նաեւ իր Instagram-ում։
«Նստիր, թուլացիր եւ նայիր շապիկը», - իր միկրոբլոգում հրապարակումը մեկնաբանել է Շեյքը։
Ֆոտոշարքում Իրինան ցուցադրել է գայթակղության իրական մշակույթը։ Նա ներկայացել է ամազոնուհու կերպարում։ Vogue Spain-ի շապիկը հանդիսանում է Իրինայի վեցերորդը։
style.news.am