Հայտնի մոդել ռուսաստանցի Իրինա Շեյքին լքել է Բրեդլի Քուփերը՝ նրա երեխայի հայրը։ Քուփերը գեղեցկուհուն փոխել է անբարետես Լեդի Գագայի հետ, որը 1.50 մ հասակ ունի և բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է դիմել, գրում է «Էքսպրես գազետան»։
Ռուսական հանրությունը, իմանալով դավաճանության մասին, լծվել է Իրինայի պաշտպանության գործին։ Մոդելի երկրպագուները նշել են, որ դերասանի համար բեռը երևի շատ ծանր է եղել, քանի որ Իրինան և՛ գեղեցիկ է, և՛ խելացի: Քուփերի պաշտոնական էջերում զայրալից մեկնաբանություններ են հայտնվել, թե ում հետ է նա փոխել Իրինային, ինչպես է կարողացել։
Շեյքի երկրպագուները նրան խորհուրդ են տվել պայքարել. «Իրա, չի կարելի այդքան միամիտ հիմարիկ լինել։ Այդպիսի տղայի ես գրավել։ Պահիր նրան», «Մեր աղջիկները լավն են, չափազանց պարզ։ Վտանգը չեն զգում, բացսիրտ են։ Իրա, հարկավոր էր կոտրել այդ Գագայի դեմքը»,- գրել են նրանք։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բերդլիի ընկերը հաստատել է՝ երգչուհին տեղափոխվել է դերասանի բնակարան։ Իրինա Շեյքի հեռանալուց հետո զույգն արդեն մոտ մեկ ամիս ապրում է Քուփերի նյույորքյան առանձնատանը: