Հունաստանի հարավում հայտնաբերվել է 210 հազար տարեկան մարդու գանգի մի հատված։ Դա Աֆրիկայից դուրս հայտնաբերված մարդկային ամենահին մնացորդներն են՝ հաղորդում է The Guardian-ը։
Տեղեկությունների համաձայն՝ գանգի հատվածը հայտնաբերվել է Պելոպոնեսի հարավային մասում՝ Մանի թերակղզում գտնվող Ապիդիմա քարանձավում։ Եթե մնացորդի տարիքը հաստատվի, ապա կպարզվի, որ Homo Sapiens-ը Աֆրիկայից Եվրոպա է եկել ավելի քան 160 հազար տարի առաջ։
Գանգի կտորը հայտնաբերվել է 1970-ականների վերջին Ապիդիմա քարանձավի պեղումների ընթացքում, ինչից հետո տեղափոխվել է Աթենքի թանգարան: Այն շատ հետաքրքրություն չի առաջացրել, քանի դեռ Տյուբինգենյան համալսարանի (Գերմանիա) հետազոտողները որոշել են ստուգել վերջինիս տարիքը։ Նրանք գանգի կտորի համակարգչային տոմոգրաֆիա են արել, որի հիման վրա կառուցել են գանգի 3D մոդել: Արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ գանգի պահպանված հետին մասը բնորոշ է Homo Sapiens-ին և ոչ նեանդերտալցիներին, ինչպես կարծում էին նախկինում։
Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ կասկածում են, որ գանգի հատվածն իսկապես պատկանում է ժամանակակից մարդուն, ինչպես նաև մնացորդի տարիքը որոշելու եղանակին։