Ռեփեր Լեւան Գորոզիան, որը հանդես է գալիս LʼOne բեմական կեղծանվամբ, դատական հայց է ներկայացրել Black Star երաժշտական ապրանքանիշի, դրա սեփականատիրոջ՝ Թիմուր Յունուսովի (Թիմաթի) եւ գլխավոր տնօրենի՝ Պավել Կուրյանովի դեմ (Պաշու)։ Տեղեկատվությունը հայտնվել է Մոսկվայի դատարանի կայքում։ Հայցը գրանցվել է 2019թ.-ի հուլիսի 5-ին։

 

Հունիսին ռեփերը պաշտոնապես հայտարերել է Black Star-ից հեռանալու եւ այն մասին, որ որոշումն ուղեկցվել է կոնֆլիկտով։ Կատարողի խոսքով՝ Թիմաթին իրեն արգելում է ելույթ ունենալ L'One անվամբ եւ կատարել իր երգերը։

 

Картинки по запросу леван горозия

Երաժիշտի հայտարարությանը միանգամից արձագանքել է Թիամթին։ Ընդ որում, սոցիալական ցանցերի էջերում հարաբերությունների պարզումը բավական կոպիտ է եղել։ «Ո՞վ է ցանկանում փակել բերանդ, խնդրում եմ, հստակեցրու։ Ի՞նչ գաղտնի տեղեկատվության ես տիրապետում դու։ Մի ծիծաղեցրու, խնդրում եմ։ Դու ազատորեն կարող են ցանկացած հարցազրույցում պատմել ամենն, ինչ ցանկանում ես, քեզ ոչ ոք չի սահմանափակում։ Առավել եւս, դու Թամադա ես, պատմիր, դա քո պրոֆիլն է»,- գրել է Թիմաթին։

2019թ.-ի գարնանը Black Star-ի նախկին արտիստ Եգոր Կրիդը (Եգոր Բուլատկին) որոշել է չերկարացնել պայմանագիրը Թիմաթիի հետ։ Սակայն նրան թույլ են տվել պահպանել կեղծանունը։