1. Բանջարեղենը լցնում է ստամոքսը եւ թույլ չի տալիս չափից շատ ուտել
Հենց այս նպատակով խորհուրդ է տրվում ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ մի մեծ չափաբաժին բանջարեղենի աղցան ուտել, իսկ հետո անցնել այլ սննդի:


2. Բանջարեղենը մաքրում է աղիները
Շատ հաճախ ավելորդ կիլոգրամներ հավաքելու պատճառը փորկապությունն է, իսկ հում բանջարեղենի օգտագործումը վերացնում է այդ խնդիրը: Չէ որ բջջանյութը, որը պարունակվում է բանջարեղենում, ավելի պես ավլում է աղիների պատերը մնացորդներից, տոքսիններից, արտաթորանքային քարերից եւ ավելորդ լորձից:

 

3. Բանջարեղենը մարսելու համար շատ էներգիա է ծախսվում
Բանջարեղենն ինքնին ցածր կալորիական է, այսինքն էներգիայի աննշան քանակություն է պարունակում, որը չի հերիքում նույնիսկ մարսելու համար: Այդ պատճառով օրգանիզմը ստիպված է ծախսել սննդի այլ տեսակներից ստացված էներգիան (կալորիաները):

 

4. Բանջարեղենը երկար ժամանակով հագեցնում է
Մի մեծ ափսե բանջարեղենի աղցանից հետո հագեցածության զգացումը մնում է երկար ժամանակ եւ ուտելու ցանկություն չի լինում, ինչը հատկապես արժեքավոր է երեկոյան:

 

5. Բանջարեղենից հետո քաղցրեղենի ցանկություն չի լինում
Բանջարեղենը, ի տարբերություն պարզ ածխաջրերի, արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում չի առաջացնում' ենթաստամոքսային գեղձի աշխատանքը պահելով նորմալ ռեժիմում: Այսինքն ինսուլինի կտրուկ արտանետում արյան մեջ, որի ազդեցությամբ գլյուկոզան արագ դուրս է գալիս արյունից եւ դուք դարձյալ քաղցր ուտելու ցանկություն եք ունենում, տեղի չի ունենում:


Այնպես որ, բոլոր նիհարողներ, ամեն օր բանջարեղեն ընդունեք սննդից առաջ, որպես դեղահաբ. ամեն ճաշը եւ ընթրիքը սկսեք հում բանջարեղենից մի բաժին աղցանով: Միաժամանակ բացառեք պարզ ածխաջրերը եւ քնից 3-4 ժամ առաջ մի կերեք, երաշխավորված է, որ 2 շաբաթում 3-5 կգ ավելորդ քաշ կկորցնեք: