Disney կինոընկերությունը հայտնի մուլտֆիլմերի եւ ֆիլմերի էկրանավորումից հետո որոշել է կրկին նկարահանել 1989թ.-ի «Ջրահարսը», իսկ գլխավոր դերը բաժին է ընկել սեւամորթ դերասանուհի Հոլի Բեյլիին, հայտնում է Variety-ն։

 

Ռեժիսոր Ռոբ Մարշալի կարծիքով՝ ամերիկուհին իդեալականորեն կմարմնավորի գլխավոր հերոսուհու կերպարը, քանի որ «նրանում համադրվում են հոգին, երիտասարդությունն ու անմեղությունը», եւ նա «գեղեցիկ, երգեցիկ ձայն ունի»։ Հոլի Բեյլի համար Ջրահարսի կերպարն առաջին գլխավոր դերը կլինի։

Դերասանական կազմում ներառված են նաեւ Ջեյքոբ Թրեմբլեյը եւ Ակվաֆինան։ Այս պահին բանակցություններ են ընթանում Մելիսա Մաքքարթիի հետ։ Սպասվում է, որ նա կմարմնավորի վհուկ Ուրսուլայի կերպարը։

Սցենարիստը Ջեյն Գոլդմանն է, որն աշխատել է «Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը» եւ «Սեւ կրող կինը» ֆիլմերի վրա։

 

Картинки по запросу ariel black

 

Աղբյուրը նշում է, որ ֆիլմի բոլոր օրիգինալ սաունդթրեքերը, որը թողարկվել է 1989թ.-ին, տեղ կգտնեն նոր ֆիլմում։ Հոլի Բեյլին Chloe x Halle երաժշտական խմբի մասնակից է, որի պրոդյուսերը Բեյոնսեն է։