Խոյ: Թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կամային են, դաժան, նրանց մշտական աջակցություն է հարկավոր: Խոյերը մարդկանցով շրջապատված լինելու կարիք ունեն: Նրանք ցանկանում են իրենց յուրահատուկ զգալ, զգալ, որ իրենց սիրում են ու գնահատում: Խոյերը շատ են վախենում այն պահից, երբ իրենց համար թանկ մարդիկ կարող են իրենց միայնակ թողնել սեփական մտքերի ու խնդիրների հետ:
Երկվորյակներ: Ընդհանուր առմամբ Երկվորյակները պատրաստ են նրան, որ կարող են լքել իրենց, քանի որ չափից շատ են մտածում և միշտ տրամադրվում են իրադարձությունների վատագույն ելքին: Հոգու խորքում նրանք հավատացած են, որ այնքան էլ լավը չեն, և, որ վաղ թե ուշ մտերիմներն ու ընկերները սկսելու են խուսափել իրենցից, իսկ որոշ ժամանակ անց՝ երես թեքելու իրենցից:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց շատ լավ են ճանաչում, բայց հիմնականում ցածր ինքնագնահատական ունեն, որի պատճառը պերֆեկցիոնիզմն է: Այդ պատճառով Կույսերը հաճախ են մտածում, որ մարդիկ ի վերջո կհիասթափվեն իրենցից և կլքեն իրենց:
Կարիճ: Կարիճները կարող են անցնել մարդկանց վրայով՝ հանուն սեփական շահերի: Բայց դա պաշտպանական մարտավարություն է: Կարիճները փորձում են առաջ անցնել մյուսներից, մարդկանց հաճախ են արհամարհանքով վերաբերվում, որպեսզի վերջիններս չկարողանան իրենց ցավ պատճառել:
Աղեղնավոր: Բոլոր Աղեղնավորները ցանկանում են, որ իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին նրանք իրականում են: Եվ երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին չի բավականացնում ուշադրությունը, նրանք եզրահանգում են կատարում, որ իրենց լքել են: Թեև Աղեղնավորները երբեք այդ մասին չեն խոսում, նրանք վախենում են այն օրվանից, երբ ինչ-որ մեկը կասի, որ առհավետ հեռանում է:
Ձկներ: Ձկներն ապրում են տխրության, տառապանքի ու մթի մշտական վախի մեջ: Նրանք այնքան են վախենում լքված լինելուց, որ իրենք են իրավիճակներ ստեղծում, որոնցում պարզապես անհնար է շփվել իրենց հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ են վախենում, որ զուգընկերը, մտերիմներն ու ընկերները կարող են լքել իրենց՝ թողնելով ճակատագրի քմահաճույքին: