Daily Mail կայքը ներկայացրել է համբուրվելու 10 ձեւ, որոնք բնութագրում են, թե ինչ են համբուրվողները զգում միմյանց հանդեպ:

 


Նուրբ համբույր
, երբ զուգընկերների շուրթերը նրբորեն դիպչում են միմյանց առանց որեւէ ճնշման: Նման համբույրն անվանում են նաեւ “սպասողական”, որովհետեւ զույգից մեկին անընդհատ թվում է, թե ուր որ է համբույրի ռիթմը կուժգնանա, բայց այն շարունակում է մնալ նուրբ: Նման համբույրները նախաբան են ավելի ինտիմ շարունակության: Նուրբ համբույրը բնորոշ է այն զույգերին, ովքեր վստահում են իրար:

 

Արագ համբույր, երբ շուրթերն ակնթարթորեն դիպչում են միմյանց: Այս տեսակը հիմնականում բնորոշ է առաջին համբույրին, երբ շուրթերը գրեթե չեն շարժվում: Երբեմն հենց այս համբույրով են զույգերը ողջունում կամ հաջողություն մաղթում միմյանց:

 

 


Մասնագետների պնդմամբ` իրական սիրո մասին վկայում է այն համբույրը,երբ զուգընկերները համբուրում են միմյանց միայն մեկ շուրթը:

 


Հայտնի ֆրանսիական համբույրը, երբ համբույրի ընթացքում ակտիվ գործունեության են անցում լեզուները, վկայում է այն մասին, որ զուգընկերներն ուզում են միմյանց ավելի լավ ճանաչել:

 


Անփույթ համբույր, երբ զույգը համբուրվում է բաց բերանով: Սա միանշանակ վկայում է ֆիզիկական ձգողության ու սեքսուալ էներգիայի մասին: Նման համբույրների վերջակետն անկողինն է:):

 


Համբույր այտին. այս տեսակի համբույրը հիմնականում բնորոշ է պարզապես ընկերներին: Եվ եթե մեկը համբուրում է ձեր այտը, ապա անպայման չէ, որ նա սիրահարված է ձեզ:):

 


Փակ շուրթերով համբույր. եթե տեւական հարաբերություններ ունեցող կամ ամուսնացած զույգն այս կերպ է համբուրվում, իմացեք` նրանց միջեւ անվստահություն կամ ինչ-որ խնդիրներ կան:

 


“Թիթեռնիկային համբույր”. սա աշխարհի ամենայուրահատուկ, գեղեցիկ ու ռոմանտիկ համբույրներից է, որովհետեւ շուրթերի փոխարեն միմյանց են դիպչում թերթերունքները:

 


Հրեշտակային համբույր, երբ զուգընկերներից մեկը համբուրում է մյուսի կոպերը: Սա եւս վկայում է զույգի` միմյանց հանդեպ տածած նրբության ու քնքշության մասին: 

 


Համբուրվելու կրքոտ ձեւերից է, երբ զուգընկերներից մեկը համբույրի ընթացքում թեթեւ կծոտում է մյուսի շուրթը, իհարկե, առանց արյունոտ հետեւանքների:): Սա վկայում է ֆիզիկական ձգողության մասին:

Թե ինչը կարող է փչացնել համբույրը, ինչն է դարձնում այն անմոռանալի, ինչպես նաեւ ֆրանսիական համբույրի  ֆենոմենի մասին կարդացեք այստեղ:

Սիրեք միմյանց, համբուրվեք ու հորինեք համբույրի նոր ձեւեր:):

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail