Պարզվում է՝ համբույրը ոչ միայն պարզապես հաճելի է, այն նաև շատ օգտակար է առողջության համար:
Համբույրի ազդեցությունը տարածվում է ոչ միայն ֆիզիկական առողջության վրա, այլև հոգեկան, նաև նույնիսկ համբուրվողների արտաքինի վրա:
Այսպես, համբույրը բարձր տոնուս ունենալու հրաշալի միջոց է:
Նախ՝ այն ազդում է սրտանոթային համակարգի վրա:
Մարդու համար առանձնապես օգտակար են տևական համբույրները, քանի որ դրանք նպաստում են արյան հոսքի լավացմանը, ուղեղի բջիջներին թթվածնի հասնելուն:
Դա, իր հերթին, մեծացնում է ուշադրությունը, լավացնում է հիշողությունը և նպաստում կենտրոնանալուն:
Համբույրը լավ ազդեցություն է ունենում նաև ունենում շնչառական համակարգի վրա: Նշվում է, որ համբուրվել սիրողները հազվադեպ են գնում ատամնաբույժի մոտ, քանի որ համբույրը վերականգնում է բերանի խոռոչի թթվայնությունը, իսկ դա կարիեսին թույլ չի տալիս զարգանալ:
Ընդհանուր առմամբ, համբույրն օգտակար է ամբողջ օրգանիզմի համար, քանի որ նպաստում է իմունիտետի բարձրացմանը:
Համբույրի ժամանակ օրգանիզմում արտադրվում են նեյրոպեպտիդներ, որոնք պատասխանատու են տարբեր բակտերիաների և վիրուսների դեմ պայքարի համար:
Նրանց մոտ, ովքեր հաճախ են համբուրվում, ոչ այնքան արագ են կնճիռներ առաջանում, մաշկն ավելի դանդաղ է ծերանում:
Հոգեբանները նաև հավելում են, որ համբույրների սիրահարները միշտ ինքնավստահ են և աշխարհին ավելի լավատեսորեն են նայում:
Նրանք կյանքում ավելի արագ են հասնում իրենց նպատակներին: