Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ Քլոե Քարդաշյանն, այսօր՝ հունիսի 27-ին, նշում է ծննդյան 35-ամյակը:

Հայտնիության ճանապարհը Քլոեի եւ, առհասարակ, բոլոր Քարդաշյանների համար հարթեց Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուն, որտեղ հայկական ազգանուն կրող ընտանիքի անդամները բացահայտում են իրենց կյանքի բոլոր մանրամասները: Թվում է, թե այս ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասին հանրությունն ամեն ինչ գիտի, բայց կարծիքը հաճախ փոխվում է, երբ դիտարկում ես նրանց առանձին-առանձին:

Դե, քանի որ այսօր Քլոե Քարդաշյանի ծնունդն է, առաջարկում ենք նրան ավելի լավ բացահայտել իր իսկ արտահայտած մտքերի շնորհիվ:

«Ֆիթնեսով զբաղվել՝ չի նշանակում արտաքինովդ գերազանցել ուրիշին: Ֆիթնեսով զբաղվելով դու ինքդ քեզ ես միայն գերազանցում»:

 

 

«Մենք բոլորս էլ պետք է մի տեղից սկսենք: Ինչ-որ բանով զբաղվելն ավելի լավ է, քան պարապ նստելը: Պետք է սկսել փոքր քայլերով, որպեսզի շուտ չհոգնես եւ չհանձնվես»:

«Ես գիտեմ, որ իմ հոգին գեղեցիկ է, գիտեմ՝ ես լավ մարդ եմ, ու դա երբեք չի փոխվի»:

«Ես ոչ մի արածիս համար չեմ զղջում, ոչինչ չէի փոխի իմ կյանքում: Առաջ գնալով միայն կարող ես սովորել»:

«Իմ կարծիքով՝ եթե սիրում ես մեկին, պետք է նրանից հեռու մնաս: Չպետք է լինես այդ մարդու հետ, որպեսզի շարունակես նրան սիրել»:

«Ես այն եմ, ինչ կամ: Այլեւս ոչինչ չեմ կարող փոխել, եւ դա ինձ դուր է գալիս»:

 

 

«Երբ ինչ-որ կասկածներ եմ ունենում, ապակե թափանցիկ ծաղկամաններ եմ գնում, որովհետեւ մենք հաճախ ենք ծաղիկներ նվիրում եւ ստանում, իսկ ծաղիկները աստղեր են, որոնք պետք է միշտ փայլեն»:

«Եթե ընկերություն ես անում թխամաշկ մարդկանց հետ, չի նշանակում՝ դու էլ պետք է սեւանաս: Այդ ի՞նչ ռասիստական մտածողություն է: Ինձ չի հետաքրքրում, թե մարդու մաշկի գույնն ինչպիսին է»:

«Կյանքը քեզ տրված է, որպեսզի հասկանաս այն ու ապրես, ոչ թե, որ երջանկացնես ուրիշներին»:

«Ես հայուհի եմ, պարզապես խարտյաշ եմ ու շատ սպիտակ»: