Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարահանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքների եւ թայֆունների սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, մարդկանց կոչ են անում պատսպարվել դպրոցների եւ մունիցիպալ հիմնարկությունների շենքերում:

 

Օկինավա կղզում այժմ սաստիկ անձրեւներ են տեղում, որոնց պատճառը մոտեցող թայֆունն է: Ճապոնիայի Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ այն ձեւավորվում է Ֆիլիպիններից արեւելք ընկած գոտում եւ շուտով կշարժվի դեպի հյուսիս - արեւելք՝ Ճապոնիայի կողմը: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ թայֆունն արդեն հունիսի 27-ի երեկոյան կարող է հասնել խաղաղօվկիանոսյան ափ Ճապոնիայի հարավ - արեւմուտքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: