Խորհրդային եւ վրացի դերասան, երգիչ ու կինոռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն հունիսի 25-ին հերքել է իր հանկարծամահ լինելու մասին նախօրյակին տարածված լուրերը։
«Ինչպես ասել է մեծն Մարկ Տվենը, «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»,-գրել է Կիկաբիձեն Facebook-ում: Ինչպես հունիսի 25-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները, նախօրյակին սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել 80-ամյա վրացի դերասանի մահվան մասին:
ԶԼՄ-ները նշում են, որ այս ֆեյքին հավատացել են նույնիսկ ընդդիմության՝ Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջեւ անցկացվող հանրահավաքի մասնակիցները: Նրանք ամբիոնից ցավակցություն են հայտնել դերասանի հարազատներին: Նշվում է, որ հանրահավաքում ավելի ուշ ներողություն են խնդրել եւ հայտարարել, որ տեղեկատվությունը կեղծ է եղել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: