Ամերիկացի հայտնի ռեփ կատարող Նիքի Մինաժը, որը սիրավեպ է սկսել բռնարար եւ մարդասպան Քենեթ Պեթիի հետ, պատրաստվում է ամուսնանալ նրա հետ։
Օրերս Apple Music's Beats 1 ռադիոընկերության եթերում իր Queen Radio շոուի ընթացքում աստղը պամել է ընկերոջ հետ հարաբերությունների մասին եւ նշել, որ իրենք շուտով կարող են ամուսին ու կին դառնալ։ Նա հավելել է, որ իրենք արդեն ստացել են ամուսնական լիցենզիան։
«Կարծում եմ՝ ստացել եմ այն, ինչի միշտ ձգտել եմ՝ պարզապես երջանիկ լինել»,- ասել է Մինաժը, հայտնում է The Rrogersville Review հրատարակությունը։
41-ամյա Քենեթ Պետին հանցագործների տվյալների բազայում նշված է որպես սեքսուալ իրավախախտ։ 1995թ.-ին նա դատապարտվել է բռնաբարության փորձի համար։ Այդ ժամանակ նա եւ տուժողը 16 տարեկան են եղել։ Հետաքրքիր է, որ Նիքի Մինաժը Քենեթ Պետիի հետ ծանոթացել է նույն տարիքում։