Խոյ տղամարդ
Անկողնում փորձում են ապացուցել, որ ոչխար չեն: Պատրաստ են ամենուր անել կունիլինգուս: Չեն ամաչում նաև ինքնաբավարարմամբ զբաղվել: Սեքսուալ դիմացկունության ակնհայտ բացակայությանը զուգահեռ Խոյերը անթիվ-անհամար կանանց հետևից ընկնելու կենսաբանական պահանջ ունեն: Նրանց ազարտը գրեթե նախամարդու կիրք ունի: Պահպանակը տեսականորեն ընդունում են, բայց միայն տեսականորեն:
Խոյ կին
Էգոիստ է և խորաթափանց: Գայթակղել նրան պետք է համառորեն ու արագ: Կամ ամեն ինչ ու միանգամից կտա, կամ' երբեք և ոչինիչ: Գայթակղելու լավագույն ձևը ինչ-որ հերոսություն անելն է: Խոյ կանայք տաքարյուն են ու կրքոտ, սիրում են հասկացող ու խոնարհ տղամարդկանց: Կարող է թվալ, թե զուրկ են կոկետությունից ու անտարբեր են իրենց նկատմամբ ցուցաբերած բարեկիրթ վերաբերմունքից. Չեն պահանջում պահել վերարկուն, դուռն էլ կարող են անձամբ բացել:
Ցուլ տղամարդ
Կարող են գրազով հաղթել բոլոր մյուս նշանների տղամարդկանց մեկ գիշերում սեռական ակտերի քանակով: Չեն սիրում փոխել դիրքեր, նրանց բավարարում է պարզագույն ու ավանդական «տղամարդը վերևից, կինը ներքևից, դեմ առ դեմ» տարբերակը: Չնայած Ցուլը սիրում է գլխավորը լինել, բայց անկողնում «վերևից» դիրքը կարող է զիջել կնոջը: Շատ ու բազմաբան սեռական կապերի արդյունքն այն է, որ հաճախ են հիվանդանում սեռավարակներով: Այս տղամարդուն գրավելու համար կինը պետք է հնարավորինս անտարբեր լինի, չնկատի ժպիտը: Եթե դա էլ չօգնի, կարելի է խուլ ձևանալ, հաղորդակցվել ժեստերով: Բայց երբեք, ոչ մի պայմանում «այո» ասել չի կարելի: Պահպանակը չեն ընդունում, ինչպես լեյկոցիտները' օտար մարմին:
Ցուլ կին
Փող են սիրում և անընդհատ «ձևեր են թափում»: Տղամարդը պետք է բավականաչափ փող ունենա, որպեսզի գնի ադամանդներ և բավանականչափ հիմար լինի, որպեսզի հենց այս կնոջ համար գնի այդ ադամանդները: Այս կանանց համար ամենատարածված մահը' խանդի հողի վրա ամուսնու կատարած սպանությունն է: Սեռապես հասունացած Ցուլ կանայք բավականին մարմնեղ են լինում, եթե ոչ, ուրեմն' մի բան այն չէ: Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, պետք է նրան կերակրել սնիկերսներով ու մսային ուտեստներով, հյուրասիրել քաղցր լիկյորներ, միաժամանակ շոյել նրանց էրոգեն հատվածները: Եթե Ցուլ կինն այս ամենը չունի, դժբախտ է ու տառապում է: Եթե ունի' երջանիկ ու սիրառատ:
Երկվորյակ տղամարդ
Նրան չի գոհացնում հանդիպման ժամը: Ինտիմ իրավիճակը նրան ճնշում է: Ամեն սահմանափակում հունից հանում է: Սեքսում տաղանդավոր են, գուշակում են ցանկությունները, կարող է ամեն մի այլասերում մատուցել որպես գրավիչ ինչ-որ բան: Ամաչում են տնքալ օրգազմի ժամանակ: Սիրում են, երբ կինը գզուգագուլպաներով է: Բաց չեն թողնում խմբակային սեքսով զբաղվելու առիթը: Առանց պահպանակի անկողին մտնել չեք համոզի:
Երկվորյակ կանայք
Սեփական խորաթափանցության զոհն են: Առանց շալվարից ներս նայելու կարող է իմպոտենտին տարբերել սեքս-հսկայից: Հաճախ ամբողջ կյանքում փնտրում են սպիտակ վերարկուով ասպետի: Ու քանի որ նման ասպետներ քիչ են հանդիպում, հաճախ սեքս անում են առանց սիրո: Հակառակ թվացյալ թեթևամտության' հաշվենկատ են: Հաճախ են զուգընկերոջը մոլորեցնում, իբր չափազանց հետաքրքրված են նրանով: Բայց Երկվորյակների դեպքում դա կարող է լինել սովորական հետաքրքրասիրություն: Սիրում են զուգընկերոջ հետ էրոտիկ նկարներ նայել, սովորել նոր էրոտիկ դիրքեր ու քննարկել ընդհանուր ծանոթներին:
Խեցգետին տղամարդ
Չնայած կենդանակարեպի նշանին' համանուն դիրքը Խեցգետինները չեն սիրում: Բայց վատ չեն ցուցաբերում իրենց մյուս ոչ պակաս սանձարձակ դիրքերում: Սեռական ակտի ժամանակ մեկ արագ են շարժվում, մեկ էլ չափազանց դանդաղ' փորձելով լինել տարբեր: Նրանց թվում է, թե այդպես գրգռում են իրենց զուգընկերուհուն: Իրենց գլխավոր զենքը համարում են կունիլինգուսը: Սեքսից հետո սիրում են քննարկել իրենց ու իրենց զուգընկերուհիների նախկին սեռական փորձերը: Իրենց ձեռքբերումները Խեցգետինները հիշում են երկար, պատմում հաճախ: Պահպանակից չեն խուսափում:
Խեցգետին կին
Կենդանակերպի նշանն ինքնին ասում է. Խեցգետին կինը սիրում է սեքս անել: Անընդհատ անհանգստանում է, սեքսից հետո կարող է անհետանալ ու երկար: Նրանք հատկապես ուշադիր են ու զգայուն ծիսական մանրուքների նկատմամբ, խանդոտ են, վամպիրային ու նենգ: Մյուս կողմից էլ' այս նշանի տակ ծնված կանայք այնքան համառ են, որ գրեթե չկա ոչ մի հնարավորություն նրանցից արագ բաժանվելու ու ազատվելու: Կարող են մեղմ բռնել տղամարդուն իրենց չանչերով, իսկ վատ պահվածքի համար կարող են ցավեցնել:
Առյուծ տղամարդ
Կյանքը պիես է, որը կոչվում է «Առյուծի սերը»:
Սցենարի ու բեմադրության հեղինակ' Առյուծ:
Պրոդյուսեր' Առյուծ:
Գլխավոր դերում նույնպես ինքը' Առյուծն է:
Դերերում'
Առյուծի դերը' Առյուծը (գեղեցիկ տղամարդ, որի շուրջ էլ տեղի են ունենում իրադարձությունները):
Զմայլված հանդիսատեսը' աշխարհի բոլոր կանայք: Իսկ ավելի լուրջ' Առյուծները լինում են շատ տարբեր, շատ:
Առյուծ կին
Ազդեցիկ ու ինքնավստահ Առյուծ կինն ամենաշատ սիրում է, որ ամեն ինչ լինի տպավորիչ, դրամատիկ, ինչպես կինոյում: Զուգընկերն էլ պետք է լինի իր հպարտության գլխավոր առիթը: Գոնե ամենասկզբում: Առյուծ կանանց արժանապատվությունն այն է, որ ուժեղ սեռին հազվադեպ են մանրուքների համար անհանգստացնում, նյարդայնացնում: Թերությունն էլ այն է, որ թուլություն ունեն ամեն վառ ու փայլողի նկատմամբ: Մյուս կողմից էլ' միշտ հանգիստ են, ամեն ինչից օգուտ են քաղում, նույնիսկ մինետից (ինչ գտնի, կթքի տոպրակի մեջ ու կվաճառի): Ամուսնության մեջ ժամանակի ընթացքում թքած կունենա նաև սեքսի վրա: Տղամարդկանց նրանք ընկալում են' որպես երեխաների պոտենցիալ դայակներ ու փողի պարկեր: Առյուծ կանանց հաճախ են դավաճանում, քանի որ իրենց մարմնին մոտ են թողնում քիչ ու կարճ ժամանակով, իսկ սեքսի ժամանակ իրենց պահում են վազորդի պես:
Կույս տղամարդ
Կույսերը լավ սիրեկաններ են, հարուստ սեքսուալ երևակայություն ունեն: Չնայած արտաքին գործնական, սառը ու մանրախնդիր տեսքին, կենդանակերպի այս նշանն ամեն ինչ անում է, որ իր զուգընկերուհուն հաճույք պատճառի: Կույսերին անկողնում հեշտ է կառավարել: Նրանք կարող են լինել և առաջանորդ և հետևել առաջնորդին: Կույսի հետ սեքսը բազմազան է. այսօր կարող են լինել պասիվ ու մեղմ, վաղը' կրքոտ ու բռնկուն:
Կույս կին
Գեղեցիկ են, նյարդային, հավատարիմ ու ձգողական: Տղամարդիկ վազում են նրանց հետևից, ինչպես սառը գարեջրի հետևից: Բայց այս կանայք, որպես կանոն, չեն կարողանում դա օգտագործել: Նրանցից պետք չէ սպասել կրքոտ գիշեր, նրանց մոտ ամեն ինչ սիրով է ու խաղաղ: Այնպես որ եթե սեքսը ձեզ համար դեռ ծանոթության պատճառ չէ, շրջանցեք Կույսին: Լավն այն է, որ Կույսերի հետ սերը ամրապնդում է առողջությունը, լայնացնում մտահորիզոնը: Նրանք լավ գիտեն կանոնները, գիտեն նաև դրանք խախտելու ձևերը: Կույսերին ցանկությունների մասին պետք է ասել ոչ թե հայացքով կամ երկչոտ ակնարկներով, այլ ուղիղ տեքստով:
Կշեռք տղամարդ
Երբեք կնոջ հոգու մեջ չի մտնի' փորձելով պարզել նրա պարկեշտության աստիճանը կամ իմանալ, թե ինչն է նրա համար թանկ ու սուրբ: Նրան հուզում են միայն կնոջ արտաքինը, ձայնը, հագուստն ու պահվածքը: Կնոջ նվիրական զգացմունքները Կշեռքի համար անհասանելի կմանան, նա ավելի ու ավելի շատ ուշադրություն կդարձնի կնոջ արտաքին բացթողումների վրա: Պահպանակը համարում են պաշտպանվելու համար արժանի միջոց:
Կշեռք կին
Նա ուզում է բոլորին դուր գալ: Նրա կողքին գտնվողը պետք է հասկանա, որ սեքսն ու սիրախաղը տարբեր բաներ են: Կշեռքը հիմնական զուգընկեր փնտրելիս շատ դժվարահաճ է: Նրանք ուզում են տղամարդ, որը կտանի իր հետևից ոչ միայն իրենց, այլ նաև մնացած բոլորին, այնպիսի զուգընկերոջ, որը անհարմարություններ չի ստեղծի շրջապատի հետ շփման ժամանակ: Եթե տղամարդը հենց այդպիսին է, Կշեռք կինն ամբողջությամբ նրանը կլինի' առանց մնացորդի: Եթե ոչ, ուրեմն կինն ինքը կորոշի' երբ, որտեղ, ինչ դիրքով և կլինի ընդհանրապես, թե ոչ: Կշեռքի հետ ապրել պետք է գեղեցիկ, հարմար, ժամանակ առ ժամանակ նվիրել ծաղիկներ, եփել սուրճ ու մատուցել անկողնում: Կշեռքները տղամարդկային խառնվածքը գնահատում են ոչ պակաս, քան կոմպլիմենտներն ու պահվածքի ներբագեղությունը: