Թիմաթին չի թաքցնում, որ երաժշտությունն իր համար բավական եկամտաբեր բիզնես է դարձել, սակայն Black Star-ի առաջնորդին եկամուտ են բերում նաեւ գործնական այլ նախագծեր՝ ավտոլվացման կետեր, դաջվածքների ստուդիաներ, հագուստի թողարկում եւ իհարկե, ռետորաններ, որոնք արդեն իսկ բացվել են երկրի բազմաթիվ քաղաքներում։
Արագ սննդի ցանցը բավական հայտնի է հանրության շրջանում, երբեմն Թիմաթիի բուրգերների համար հերթեր են գոյանում։ Առեւտրային կետերից յուրաքանչյուրից ստացվող եկամուտը հասնում է ամսական 45 մլն ռուբլու։ Թեեւ գործունեությունից ստացվող հասույթը ռեփերը կիսում է ընկերների եւ համակիրների՝ Պաշուի եւ Վալտերի հետ, 2018թ.-ին նրան հաջողվել է ռուս ամենահարուստ աստղերի շարքում զբաղեցնել 17-րդ հորիզոնականը։
«Ես Ռուսաստանում ամենահզոր ընկերություններից մեկը չեմ ստեղծում այն նպատակով, որ յոթանասուն տարեկանում այն եկամտի հիմնական աղբյուր լինի։ Չեմ պատրաստվում մինչ թոշակի անցնելը լինել բեմում եւ միայն դրանով գումար աշխատել»,- ասել է կատարողը։
Միայն նախորդ տարի Թիմաթին 4,5 մլն դոլար է աշխատել։ Անկախ ազդեցիկ ունցվածքից՝ արտիստն ակտիվ մասնակցություն է ունենում ռեստորանների առաջխաղացմանը։ Նա մասնակցում է յուրաքանչյուր կետի բացմանը եւ առաջին այցելուներին հյուրասիրում իր ձեռքով պատրաստված ճաշատեսակներով։
Հունիսի 13-ին Երեւանում բացվել է Հայաստանում Black Star Burger առաջին ռեստորանը։ Միջոցառմանը հրավիրված էր տեղի վերնախավը, եւ դրես-կոդ էր սահմանված․ Հայաստանի մայրաքաղաքի ամենաոճային մարդկանց «տրամադրության» ու հագուստի գույնը սեւ էր։