RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է նուրբ զգացմունքները սկեսրոջ՝ Լաուրա Աշոտովնա Քեոսայանի նկատմամբ։

 

«Իմ ոսկե սկեսուրը մեկնել է իր սիրելի Երեւան՝ իրենց հին ամառանոց, որը կառուցել են նրա ամուսինը՝ Էդմոնդ Քեոսայանը։ Այնտեղ ընկույզի այգի կա եւ բուրավետ լեռնային զովություն։ Իսկ մենք կարոտում ենք։ «Секрет на миллион»-ի թողարկումից հետո ինձ հարցնում են՝ ինչպես հարաբերություններ կառուցել սկեսրոջ հետ, հատկապես եթե մենք բոլորս, այդ թվում իմ մայրը, նույն տանն ենք ապրում։

 

Պատասխանում եմ։ Հարկավոր է տուն կառուցել։ Հարաբերությունները պետք չէ կառուցել։ Հարկավոր է պարզապես սիրել։ Այդ ժամանակ միայն լավը կնկատես։ Իսկ սկեսրոջ բոլոր նկատողություններն ու խրատները, ինչպես օրինակ՝ «այս վարդագույն կոստյումը մի կրիր, այն ինձ դուր չի գալիս», միայն սիրտ կշարժեն։ Իհարկե, չեմ կրի։ Ի՞նչն է ինձ համար իսկապես թանկ՝ իմ երեխաների տատիկը, սիրելիիս մայրը, թե վարդագույն կոստյումը։ Լաուրոչկա Աշոտովնա, շուտ վերադարձիր, մենք կարոտում ենք»։

 

 

Իհարկե, այս արտառուչ գրառումը բամզաթիվ ջերմ մեկնաբանությունների առիթ է դարձել ինչպես Սիմոնյանի, այնպես էլ Քեոսայանի ընտանիքի հասցեին։

 

Հիշեցնենք՝ վերջերս Մարգարիտա Սիմոնյանը թաբուլե աղցանը պատրաստել էր իր բաղադրատոմսով։ «Իհարկե, այնքան ցնցող չի ստացվել, ինչպես սկեսրոջս դեպքում, բայց վատ չէ։ Միայն թե նրան մի ասեք»,- կատակել էր Մարգարիտան։