Դեպի ռուսական քաղաքներ ուղիղ ավիափոխադրումներ կատարելու արգելքի պատճառով հուլիսի 8-ից վրացական Georgian Airways-ը կառաջարկի ուղևորներին Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տրանզիտային թռիչքներ, հաղորդում է Նովոստի Արմենիա-ն՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը:
«Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է իրականացնել օդային փոխադրումներ ՌԴ-ից դեպի Վրաստան: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ արգելքները կվերաբերեն նաև օդային բեռնափոխադրումներին: Այն դեպքում, եթե արգելքները կիրառվեն հուլիսի 8-ից, Georgian Airways ավիաընկերությունը կառաջարկի իր ուղևորներին Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տրանզիտային թռիչքներ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ Տրանսպորտի նախարարությունում հայտնել են, որ դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ վրացական ավիաընկերությունների թռիչքները կդադարեցվեն մինչեւ անվտանգության հաստատումը եւ նավիգացիոն սպասարկման համար Վրաստանի կողմից պարտքերի մարումը: