Միսկի Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը մեկնարկեց բռնցքամարտ մարզաձևով:

 

Հայաստանի առաջին ներկայացուցիչը' 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 1/16 եզրափակչում մրցեց Ռումինիայից Ռոբերտ Ջիարույի հետ և հաղթեց 4:1 հաշվով: 1/8 եզրափակչում Սարգսյանն ուժերը կչափի իռլանդացի Կուրտ Ոալքերի հետ: Այդ մենամարտը կկայանա հունիսի 23-ին:

 

Հունիսի 21-ին ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն նաև Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

 

Եվրոպական երկրորդ խաղերն այս անգամ անցկացվում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Մասնակիցները 15 մարզաձևերում կխաղարկեն 199 մեդալների հավաքածու, որոնցից 7-ը Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող են: Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ և կազմակերպվում են Եվրոպական օլիմպիական կոմիտեի կողմից: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին ներկայացված է 37 մարզիկով