Սուպերմոդել Իրինա Շեյքը մտերիմ ընկերուհու՝ մոդել Ստելա Մաքսվելի հետ շրջել է Միլանի փողոցներով, գրում են ԶԼՄ-ները։ Աղջիկները ծիծաղել են և միմյանց ձեռք բռնել։
Սուպերմոդելները զբոսանքի համար շատ սեքսուալ հագուստներ են ընտրել, որոնք չեն թաքցրել՝ աղջիկները ներքնազգեստ չեն կրել։
Իրինա Շեյքը նեղ, ճերմակ զգեստով է եղել, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը և կուրծքը։ Ստելան սև-սպիտակ հագուստ է ընտրել։ Սակայն ժանյակավոր տոպը կիսաթափանցիկ էր, և երևացել է՝ նա ևս կրծկալ չի կրել։
Իրինա Շեյքի՝ Ստելա Մաքսվելի հետ հանրությանը ներկայանալը զրույցների տեղիք է տվել այն մասին, որ մոդելների միջև սիրավեպ է սկսվել։