Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել իր մարզումներից։

Մարզիկն այժմ պատրաստվում է «Մարտեր առանց կանոնների» իր երրորդ մենամարտին և իր մարզիչը Քիք բոքսինգի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտի և Թաեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Սվետլանա Անդրեևան է:

«Համատեղ աշխատանքի ընթացքում Սվետլանա Անդրեևան արդեն հայերեն է սովորում, նույնիսկ ակցենտ է զգացվում»,– գրել է Միհրանը: