Տիբեթական բուդդայականության հոգևոր առաջնորդ , Խաղաղարարության Նոբելյան մրցանակակիր Դալայ Լաման կարծում է, որ կյանքի իմաստը երջանկության ու մտավոր հանգստության մեջ է․
Ըստ Դալայ Լամայի՝ անհաջողություններից խուսափելու, առողջությունը պահպանելու և երջանկության հասնելու համար պետք է հասնել մտավոր հանգստության ու ներդաշնակության:
Մեծ սերն ու մեծ հաջողությունը կապված են մեծ համարձակության հետ:
Երբ պարտվում ենք, չենք կորցնում ձեռք բերված փորձը: Հետևեք այս երեք կանոններին՝
Հարգիր ինքդ քեզ
Հարգիր դիմացինին
Մի խուսափիր քո գործողությունների պատասխանատվությունից:
Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ պետք է:
Սովորեք օրենքները, որպեսզի կարողանաք ճիշտ խախտել դրանք:
Թույլ մի տվեք, որ փոքրիկ վեճը քանդի մեծ ընկերության հիմքերը:
Եթե սխալվել եք, ապա արեք ամեն բան այն ուղղելու համար:
Երբեմն պետք է մնալ մենակ խորհելու ու մտածելու համար:
Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:
Հիշեք՝ երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է:
Ապրեք արժանապատիվ կյանքով, որպեսզի հետո՝ ծերության շրջանում հիշելու որևէ բան ունենաք:
Վիճելիս խոսեք միայն ներկայի մասին՝ մի հիշեք անցյալը:
Կիսվեք ձեր գիտելիքներով: Դա անմահության հասնելու միակ միջոցն է:
Սիրեք Երկիրը:
Տարվա ընթացքում գոնե մեկ անգամ գնացեք այնտեղ, ուր երբևէ չեք եղել: