Հունիսի 16-ին, ժամը 10.30-ին, մի սուպերմակետի աշխատակցուհուց ոստիկանության Իջեւանի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 23.59-ից մինչեւ հունիսի 16-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք են գործել Երեւանյան փողոցում գործող սուպերմարկետ եւ գողացել մոտ 2.800.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, կատարել է Իջեւան քաղաքի 34-ամյա մի բնակիչ, որը գողություն կատարելիս սուպերմարկետի տանիքից ընկել էԱղստեւ գետը: Ժամը 05.30-ի սահմաններում «Իջեւան» ՀՓՋ ծառայողները նրան հանել են գետից եւ տեղափոխել «Իջեւան» Բ/Կ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: