Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դաստիարակության 7 կանոն, որոնց հետևելը կօգնի ծնողներին ճիշտ մոտեցում ցուցաբերել և չբղավել ու չպատժել փոքրիկին:

 

1. Երեխայի առողջությունն ու երջանկությունը կախված է ծնողների երջանկությունից ու առողջությունից, ուստի հարկավոր է վարել առողջ կենսակերպ և աշխատել հնարավորինս զերծ պահել երեխային տհաճ իրադարձություններից (օրինակ՝ ծնողների վատ սովորություններից, նրանց միջև վեճերից, վատ հարաբերություններից և այլն): 

 

2. Ծնողները հաճախ են բարկանում երեխաների վրա լաց լինելու, աղմկելու կամ բղավելու համար, սակայն հարկ է հիշել, որ բարկանալու փոխարեն անհրաժեշտ է պարզապես հանգիստ խոսել փոքրիկի հետ և բացատրել, որ որոշ դեպքերում հարկավոր է լռել կամ խոսել ցածրաձայն:

3. Մինչ փոքրիկի վրա զայրանալը հարկ է հիշել, որ նա ոչ մի բանում մեղավոր չէ:

4. Շատ կարևոր է նաև գտնել այն սահմանը, որի դեպքում ծնողներն  թույլ չեն տալիս չարաշահել իրենց լավ վերաբերմունքը: Օրինակ՝ եթե երեխան պահանջում է որևէ վնասակար մթերք, ապա հարկավոր է գտնել որևէ օգտակար բան, որով կարելի է փոխարինել դա և որը նույնքան դուրեկան կլինի փոքրիկին:

5. Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի հարվածել երեխային, քանի որ բռնություն բռնություն է ծնում: Նման դեպքերում երեխան կսկսի մտածել, որ խնդիրները կարելի է լուծել միայն բռնի ուժով:

6. Բացի այդ, ծնողները պետք է զգուշորեն օգտագործեն «չի կարելի» արտահայտությունը։ Անհրաժեշտ է միշտ բացատրել երեխային, թե ինչու չի կարելի անել այս կամ այն բանը և ինչ բացասական հետևանքներ կարող են լինել հակառակ դեպքում:

7. Ծնողները ոչ մի դեպքում չպետք է վիճեն երեխայի ներկայությամբ կամ առավել ևս քննարկեն նրա դաստիարակության հարցերը: Առհասարակ՝ ծնողների քայլերը պետք է միշտ համաձայնեցված լինեն, հակառակ դեպքում՝ երեխան կարող է նրանցից որևէ մեկին մյուսից շատ սիրել: