Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն կիսվել է նոր լուսնկարով՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։
Մորտոն նոր կադրեր է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա պուտավոր հագուստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Այս նախշերը համարվում են սեզոնի գլխավոր թրենդերից մեկը։ Կերպարն ամբողջացրել են վառ դիմահարդարումը եւ խոշոր ականջօղերը։ Մորտոն լուսանկարում նշել է դիզայներ Արայիկ Գաբաջյանին, որը եւս հայտնվել է կադրում։