Մեծ Բրիտանիայում Պակիստան թռչող ինքնաթիռի ուղևորը կարողացել է բացել վթարային ելքի դուռը՝ շփոթելով այն զուգարանի դռան հետ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Բարեբախտաբար ինքնաթիռը նոր էր պատրաստվում թռիչքի։ Միջադեպի պատճառով չվերթը 7 ժամ ուշացել է։ 40 ուղևորները տարհանվել են․ ինքնաթիռում բացվել է նաև փչովի աստիճանը։
Ավիաընկերությունում պնդում են, որ ուղևորներին ոչինչ չի սպառնացել։ Մանչեստերի օդանավակայանում հրաժարվել են մեկնաբանություններ տալուց։