Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրենի պաշտոնակատար Ռասել Վոութը գտնում Է, որ հարկ Է հետաձգել Нuawei-ի բիզնեսի նկատմամբ սահմանափակումների կիրառումը՝ վկայակոչելով այն դժվարությունները, որոնք այդ սահմանափակումները կստեղծեն Միանցյալ Նահանգների այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Չինաստանի հեռահաղորդակցական հսկայի տեխնոլոգիաները: Ա յդ մասին առաջարկությունը Վոութը շարադրել Է փոխնախագահ Մայք Փենսին եւ ինը կոնգրեսականների հասցեագրած նամակում, որին հասու Է դարձել The Wall Street Journal թերթը:

 

Հունիսի 4-ով թվագրված նամակում առաջարկվում Է հետաձգել Huawei-ի նկատմամբ ազգային պաշտպանության մասին օրենքի այն մասի կիրառումը, որտեղ կան մի քանի դրույթներ՝ ուղղված Huawei-ի եւ Չինաստանի այլ ֆիրմաների դեմ: ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Huawei-ը մտցրել Է «սեւ ցուցակ»՝ Միացյալ Նահանգների ֆիրմաներին արգելելով տեխնոլոգիաներ վաճառել նրան եւ սահմանափակելով Չինաստանի ընկերության գործունեությունն ԱՄՆ-ի տարածքում: Վոութն առաջարկում Է, որ Չինաստանի հսկայի ամերիկյան գործընկերների սահմանափակումներն ուժի մեջ մտնեն օրենքի ընդունումից հետո ոչ թե երկու տարի անց, ինչպես նախատեսված Է, այլ չորս տարի անց: