Հնդկաստանում 6 տղամարդ մահապատժի է ենթարկվել Ջամու եւ Քաշմիր նահանգներում 8-ամյա աղջնակին բռնաբարելու և սպանելու մեղադրանքով: Դեպքը տեղի է ունեցել անցած տարի հունվարին:
Ասիֆա Բանոյի դիակը հայտնաբերվել է անհետացումից միայն մեկ շաբաթ անց անտառում՝ տաճարի մոտակայքում: Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ մինչև Ասիֆային քարածեծ ու խեղդամահ անելը՝ նրան սեռական բռնության են ենթարկել:
Դեպքը համազգային վրդովմունք էր հարուցել և հանգեցրել բողոքի ակցիաների՝ կապված մեղադրյալների աջակցության հետ, որն արտահայտել էին Հնդկաստանի իշխող կուսակցության մի քանի նախարարներ: