Ամբողջ աշխարհում 115 միլիոն տղամարդ ամուսնացել է մանկության շրջանում, որոնցից 23 միլիոնն ամուսնացել է նախքան 15 տարին լրանալը, հաղորդում է AP-ը՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցին:

 

Գործակալության գնահատմամբ՝ 2014 թ.-ին 156 միլիոն երիտասարդ տղամարդիկ և պատանիներ են ամուսնացել, երբ դեռ չէր լրացել նրանց 18 տարին: Վիճակագրությունը հիմնված է մանրակրկիտ հետազոտության վրա, որում ներառվել են 82 երկրի տվյալներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ 650 միլիոն աղջիկներ ամուսնանում են 17 տարեկան և ցածր հասակում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու որոշ այլ կազմակերպություններ հայտարարում են, որ մանկական ամուսնությունների քանակը վերջին տասնամյակում կրճատվել է: Սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորեի խոսքերով՝ ամուսնությունը շատերին զրկում է մանկությունից: