Տեղեկություններն այն մասին, որ 33-ամյա Իրինա Շեյքը եւ 44-ամյա Բրեդլի Քուփերը շատ մոտ են բաժանմանը, լրատվամիջոցներում քննարկվում են երկար ժամանակ: Տեղեկություն կա, որ մոդելը հոլիվուդյան դերասանի` Լոս Անջելեսի Pacific Palisades թաղամասում գտնվող առանձնատնից տեղափոխվել է իր բնակարան:

Աղբյուրները հայտնում են, որ զույգի հարաբերությունները «մազից են կախված» եւ միակ բանը, որը նրանց ետ է պահում բաժանումից, նրանց երկուամյա դուստրն է` Լեան, հանուն որի նրանք փորձում են ընդհանուր լեզու գտնել:

Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը հանդիպում են արդեն չորս տարի: Զույգին մեկ անգամ «չեն բաժանել», սակայն անկախ բոլոր լուրերից նրանք շարունակում են միասին լինել: Քուփերի եւ Շեյքի բաժանման մասին հերթական անգամ խոսեցին «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո, որի ընթացքում դերասանը «Աստղը ծնվեց» ֆիլմի կոլեգայի` Լեդի Գագայի հետ կատարել է «Shallow» երգը: Այդ ժամանակ հանրությունն ու լրատվամիջոցները ուշադրություն էին հրավիրել նրանց միջեւ քիմիային: Ընդ որում, անձամբ երգչուհին հերքել է այդ տեղեկությունները:

Картинки по запросу irina shayk getty

«Երբ սիրո մասին երգ եք կատարում, մարդիկ ցանկանում են զգալ այդ սերը։ Ես արտիստ եմ եւ կարծում եմ, որ Բրդելիի հետ հրաշալի աշխատանք ենք կատարել... Խաբել ենք ձեզ»,- հայտարարել է նա։ Քուփերի եւ Շեյքի ներկայացուցիչնեչն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունները։

 

 

Աղբյուրը՝news.am