Իսպանացի մասնագետներն անցկացրած հետազոտության արդյունքում պարզել են, որ սոցիալական ու տնտեսական վիճակը անմիջական ազդեցություն ունեն սեռական կյանքից բավարարվածության վրա:
Հաղորդում են, որ իրենց աշխատանքում գիտնականները ուշադրություն են դարձրել սեռական առողջության երեք բաղադրիչի վրա՝ սեռական կյանք, անվտանգություն եւ սեռական բռնության դեպքերի քանակ, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Myjane-ին:
Մասնագետների կողմից անցկացված հարցմանը մասնակցել է 16-44 տարեկան երկու սեռերի մետ 5000 ներկայացուցիչ: Պարզվել է, որ հարուստ կանայք ավելի հաճախ են հաճույք ստանում սեքսից, հազվադեպ են բռնության ենթարկվում, իրենց ավելի անվտանգ են զգում, պաշտպանության ավելի արդյունավետ միջոցներ են կիրառում, ի տարբերություն կարիքավորների:
Բացի այդ պարզվել է, որ աղքատ կանայք հաճախ են անցանկալի հղիություն ունենում, քանի որ չեն կարող պարբերաբար հակաբեղմնավորիչներ գնել:
Ընդհանուր առմամբ իսպանացիների 90 տոկոսը պատմել է, որ գոհ է սեռական կյանքից: Ի դեպ մյուս երկրների համեմատ սա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: