Բժիշկները հայտնում են անսովոր դեպքի մասին: Հնդկաստանում 60-ամյա կնոջ ձեռքի վրա 6 սմ կոտոշ է աճել: Նման չափի կոտոշի հետ բժիշկներն առաջին անգամ են բախվում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կնոջ մոտ այն առաջացել է 5 տարվա ընթացքում: Մաշկային կոտոշը կարող է բարորակ կամ չարորակ լինել: Հիվանդի մոտ բժիշկները Սեբորեային կերատոզ են ախտորոշել, որը հանդիպում է ծեր տարիքում:
Կոտոշը հեռացվել է վիրահատական ճանապարհով, կինը դրանից հետո առողջական այլ բողոքներ չի ունեցել:
Զեկույցը հրապարկվել է BMJ Case Reports ամսագրում: